Ոստիկանության Նաիրիի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններով հայտնաբերվել է զենք-զինամթերք

Երեկ՝ դեկտեմբերի 23-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նաիրիի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանի գլխավորությամբ, հերթական անգամ ստացված օպերատիվ տեղեկություններով, իսկ հետո արդեն բացատրական աշխատանքների շնորհիվ Կոտայքի մարզում հայտնաբերել են զենք-զինամթերք։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Նաիրիի բաժնում այդ բացատրական աշխատանքի արդյունքում քաղաքացին ահազանգում է ոստիկանություն և հայտնում, որ Բյուրեղավան – Նուռնուս հատվածում գտնվող շինություններից մեկի մեջ թողել է զենք-զինամթերք, որն ինքը բերել է Արցախյան 44-օրյա պատերազմից հետո։

Նշված վայր են մեկնում ոստիկանության ծառայողները, ապա նրանց ահազանգով ժամանում են ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության քաղաքացիական սակրավորական խումբը։

Տեղում սակրավորների կողմից հայտնաբերված զենք-զինամթերքը դեպքի վայր ժամանած ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնի քննիչի կողմից առգրավվում է։

Մանրամասները՝ սկզբնղբյուր կայքում

Leave a Comment