Պուտինը շքանշան է հանձնել Արա Աբրահամյանին

Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 3-րդ աստիճանի շքանշանով։

Աբրահամյանին պարգև հանձնել է անձամբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Նա սեղմել է Աբրահամյանի ձեռքը և լուսանկարվել նրա հետ։

Պետական ​​պարգևների հանձնման հանդիսավոր արարողությունը տեղի է ունենում Կրեմլի Եկատերինյան դահլիճում։ Շքանշաններ, մեդալներ և պատվավոր կոչումներ ստացողների թվում են հայտնի երաժիշտներ և արտիստներ, գիտության և կրթության ներկայացուցիչներ, սպորտի վաստակավոր գործիչներ, առողջապահության, արդյունաբերության, գյուղատնտեսության և այլ ոլորտների ներկայացուցիչներ։

Leave a Comment