Տեր Վրթանեսը առավոտյան դուրս է գրվել հիվանդանոցից և շտապել է Մայր Աթոռ

ՀԱԵ Արագածոտնի թեմի Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վրթանես Բաղալյանը 24News-ի հետ զրույցում հայտնեց, որ առավոտյան դուրս է գրվել հիվանդանոցից և շտապել է Մայր Աթոռ:

«Այնուհետև գնացել եմ Բյուրականի եկեղեցի, աղոթք ենք արել, հետո եկել եմ Պտղունքի եկեղեցի, հիմա արդեն տանն եմ, լավ եմ զգում ինձ: 5 ստենտ են տեղադրել», – ասաց Տեր Վրթանեսը:

Մերի Մանուկյան

Հասմիկ Սարգսյան

–00—ՅՄ

Leave a Comment