Չինաստանում ավտոմեքենան լճակն է ընկել․ 8 մարդ է զոհվել


Աշխարհ


Չինաստանի հարավ-արևելքում ավտոմեքենայի՝ լճակն ընկնելու հետևանքով մեքենայում գտնվող ութ մարդ է զոհվել։ Այս մասին հայտնել է «Pengpai» պարբերականը։

Ավտոմեքենայի մասնակցությամբ ՃՏՊ-ն (ճանապարհատրանսպորտային պատահարը) տեղի է ունեցել հարավարևելյան Ցզյանսի նահանգի Պենցզե գավառում։ Ոստիկանության տվյալներով՝ ղեկին 49-ամյա կին է եղել։ Սրահում գտնվող բոլոր անձինք մահացել են մինչ փրկարարական ծառայությունների և բժիշկների ժամանումը։

Իրավապահ մարմինները ճշտում են դեպքի մանրամասները։



Leave a Comment