ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդես է եկել ամերիկյան մի քանի հեռուստաալիքների խիստ քննադատությամբ՝ հայտարարելով, որ նրանց լրատվական և ժամանցային ծրագրերն բացառապես բացասական բնույթ են կրում իր և Հանրապետական կուսակցության նկատմամբ:
«Եթե հեռուստաալիքների լրատվական թողարկումները և նրանց երեկոյան շոուները գրեթե 100%-ով բացասական են տրամադրված նախագահ Դոնալդ Թրամփի, MAGA (Make America Great Again, «Կրկին հզոր դարձնենք Ամերիկան») շարժման և Հանրապետական կուսակցության նկատմամբ, մի՞թե նրանց չափազանց արժեքավոր հեռարձակման լիցենզիաները չպետք է չեղարկվեն: Ես կասեի՝ այո՛», – գրել է նա Truth Social սոցիալական ցանցում:
Նա նաև քննադատել է CBS, ABC և NBC հեռուստաալիքներով ուշ գիշերային ժամանցային հաղորդումների հաղորդավարներին՝ նշելով, որ նրանց միավորում են «տաղանդի պակասը, բարձր աշխատավարձերը և չափազանց ցածր վարկանիշները»։