Ի դեպ, մամուլը գրեց, որ պաշտպանության նախարարի երեք տեղակալները, երկու խորհրդականները, վարչությունների պետերը, մամուլի քարտուղարը, քարտուղարության պետը, ռազմաբժշկական փորձաքննական կենտրոնի պետն ու ևս մի քանի հոգի միասին կստանան 146 մլն 296 հազար դրամ պարգևավճար։
Ի պատասխան՝ ՊՆ-ն որոշեց հեգնել լրատվամիջոցներին՝ նշելով․ «Ոչ թե միլիոնավոր, այլ միլիարդավոր դրամների պարգևավճար պաշտպանության նախարարությունում։ Ի գիտություն սենսացիաներ փնտրող լրատվամիջոցների՝ պարգևավճար է ստացել նաև զինված ուժերի ամբողջ անձնակազմը»։
Մի կողմ թողնելով հանգամանքը, որ դա ոչ թե պարգևավճար է, այլ 13-րդ աշխատավարձ, որը ՊՆ-ում ստացել են միշտ, այսպես ասած՝ նախկինների օրոք, անդրադառնանք նրան, ինչին չի անդրադառնում ՊՆ-ն։
Մանրամասն՝ տեսանյութում։