«Որպեսզի մենք կարողանանք իսկապես դիմակայել արտաքին ազդեցություններին, նախ պետք է հասկանանք, թե աշխարհում ի՞նչ իրական գործընթաց է սկսվել։ Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 24–ին, «Հայաստանը ազգային ազդեցությունների թատերաբեմ» խորագրով քննարկման ժամանակ նշեց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը։
«ԵՄ այսօրվա վերնախավի ներկայացուցիչները նշում են, որ կա հիբրիդային պատերազմի վտանգ Հայաստանի նկատմամբ՝ ակնարկելով Ռուսաստանին, և նշում են, որ իրենք պետք է ամեն ինչ անեն, որ աջակցեն Հայաստանի իշխանություններին՝ դիմակայելու այդ հիբրիդային պատերազմին։
Մյսւո կողմից մենք կարող ենք արձանագրել, որ Արևմուտքում ծնվում են նոր կենտրոններ, որոնք սկսում են պայքարել այսօրվա հին արևմտյան վերնախավերի դեմ, որն իսկապես ողջունելի է և հույս է ներշնչում, որ աշխարհը կարող է խուսափել երրորդ համաշխարհային պատերազմից։
Որտե՞ղ է գտնվում այս համատեքստում Հայաստանը։ Հայաստանը մինչև 2018–ը վարում էր բալանսավորված արտաքին քաղաքականություն, այսինքն ուներ ռազմավարական հարաբերություններ Ռուսաստանի հետ և միաժամանակ փոխլրացնում էր այդ հարաբերությունները արևմտյան կենտրոնների հետ, նաև Չինաստանի, Հնդկաստանի հետ։ Այդ քաղաքականության արդյունքում Հայաստանը կարողացել էր պահպանել իր անվտանգային համակարգը, տարածաշրջանում քիչ թե շատ կար կայուն իրավիճակ։ Դա ույլ էր տալիս, որ Հայաստանը կարողանա դիմակայել հնարավոր բոլոր սպառնալիքներին իր անվտանգության համար։
Այն, ինչ կատարվեց 2018 թվականից մինչ այսօր, աղետ էր, և մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի փակվի գալիք տարվա հունիսի։ Եթե մենք այդ աղետի պատմությունը չփակենք, ապա մենք կկորցնենք Հայաստանը»,–ասաց Բոզոյանը։
Նա համոզմունք հայտնեց, որ ԵՄ–ի բյուրոկրատիան ոչ մի նպատակ չունի Հայաստանին ԵՄ անդամ դարձնելու կամ եվրոպական արժեքներ կիրառելու. «Տեսեք, այսօրվա ԵՄ բյուրոկրատիան խիստ բացասական է տրամադրված Վրաստանի իշխանության նկատմամբ, որը պաշտոնապես հայտարարում է, որ ինքը ուզում է դառնալ ԵՄ անդամ և չունի հարաբերություն Ռուսաստանի հետ և խիստ դրական է տրամադրված Հայաստանի իշխանությունների նկատմամբ, որոնք ֆորմալ իմաստով նույնիսկ ԵԱՏՄ-ից և ՀԱՊԿ-ից դուրս չեն եկել։ Դա նշանակում է, որ այսօրվա ԵՄ–ի համար Հայաստանը պետք է ոչ թե ԵՄ անդամ դառնա, այլ պետք է մանրադրամ դառնա Ռուսաստանի դեմ պատերազմում։ Հայաստանը մանրադրամի դերի մեջ է իրենց համար կարևոր։ Այն, ինչից հրաժարվեց Վրաստանը, իրենք ուզում են, որ դա կատարի Հայաստանը։
Փաշինյանը իր անձնական շահերի համար համաձայնվել է դրա մեջ մտնել, քանի որ այսօրվա ՀՀ իշխանության թիվ մեկ խնդիրը վերարտադրվել է և իրենք ունեն անասնական վախ, որ եթե հանգիստ չվերարտադրվեն, կարող են կանգնել պատասխանության առջև։ Դրա համար իրենք խնդրում են աջակցություն ԵՄ այսօրվա բյուրոկրատիայից, իրենք ուղղակի աղաչում են աջակցություն Թուրքիայից, և չի բացառվում, որ Թուրքիան գալիս տարվա սկզբում մասնակի կամ ամբողջական բացի սահմանը։ Իրենք ուղղակի աղերսում են, որ իրենց աջակցի Իլհամ Ալիևը։ Վաղը կարող է Ադրբեջանից բենզինից ու ցորենից բացի, փտած պոմիդորներ ներկրի»։
Աղբյուր՝ News.am