Էրդողանը Ալիևի հետ զրույցում գոհունակություն է հայտնել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացի առաջընթացից

Քաղաքականություն

24.12.2025 | 17:39

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Թուրքական կողմի հաղորդագրության հաղորդմամբ՝ հեռախոսազրույցի ընթացքում Էրդողանը նշել է, որ Թուրքիան և Ադրբեջանը շարունակում են ջանքերը՝ բոլոր ոլորտներում, մասնավորապես, առևտրում, համագործակցության միջոցով իրենց նպատակներին հասնելու համար։

Նա նաև իր գոհունակությունն է հայտնել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացի առաջընթացի վերաբերյալ և նշել, որ աջակցում են այդ գործընթացին։

Զրույցի ընթացքում Էրդողանը նաև շնորհավորել է Ալիևին ծննդյան և Նոր տարվա կապակցությամբ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a Comment