Goldman Sachs-ը ղեկավարել է 200 միլիոն դոլարի ներդրումային շրջափուլը Harness ծրագրային ապահովման ստարտափի համար, որի արդյունքում Սան Ֆրանցիսկոյում հիմնված ընկերության գնահատումը հասել է 5.5 միլիարդ դոլարի։
Ջյոթի Բանսալի կողմից հիմնադրված այս ստարտափն ստեղծում է գործիքներ, որոնք օգնում են ընկերություններին կառավարել և վերահսկել ԱԲ-ով գեներացված կոդերը՝ կանխելով բագերը, անվտանգության ռիսկերը և ավելորդ ծախսերը։
Ընկերությունն արագ աճում է, հատկապես՝ Traceable կիբերանվտանգության ընկերության հետ միաձուլումից հետո։ Harness-ն այժմ ունի մոտ 1,300 աշխատակից և շուտով կանցնի 250 միլիոն դոլար տարեկան եկամուտի շեմը՝ գրանցելով ավելի քան 50% աճ։
Բանսալի խոսքով, ապագայում՝ շուկայական ավելի հարմար պայմանների պարագայում, Harness-ը նպատակ ունի դառնալ հրապարակային ընկերություն։ Նոր ներդրումների հետ մեկտեղ, ընկերությունն սկսում է նաև 40 միլիոն դոլարի տենդերային առաջարկ՝ երկարամյա աշխատակիցների համար լիկվիդայնություն ապահովելու համար։