«Իմ կյանքից շատ մարդիկ են դուրս մնացել, բայց դա միայն ձեռքբերում եմ համարում». Ռոզի Ավետիսովա


BRAVO.am-ի տարեվերջյան ամփոփումների շարքում այս անգամ 2025-ի արդյունքների ու հաջորդ տարվա սպասելիքների մասին պատմել է թատրոնի ու կինոյի դերասանուհի Ռոզի Ավետիսովան:

– Որո՞նք եք համարում 2025 թվականի ամենամեծ ձեռքբերումն ու կորուստը:

– 2025-ը տարբերվող նախագծերի տարի էր, մասնագիտական աճի ու ներդաշնակության: Օձի տարին ինձ միշտ մի փոքր ծանր է թվում ՝ կաշի փոխելու մասով (ծիծաղում է,-հեղ.), բայց դա անխուսափելի է: Կորուստներ չեն եղել: Իհարկե, իմ կյանքից շատ մարդիկ են ֆիլտրվել, բայց դա միայն ձեռքբերում եւ իմաստնության լրացում եմ համարում:

– Ի՞նչ եք Ձեզ հետ տանում գալիք տարի: 

– Կուտակած մեծ փորձ, էներգիա եւ ինքնավստահություն եմ տանում 2026:

– Ո՞րն էր տարվա ամենաուժեղ մշակութային ազդեցությունը:

– Փարաջանովին նվիրված փերֆորմանսը, որը տեղի ունեցավ Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում:




– 2025-ին դիտած լավագույն ֆիլմն ու ներկայացումը:

– «Բուգոնիա»-ն դիտածս լավագույն ֆիլմն էր, իսկ Բուտուսովի «Ճայը»՝ լավագույն ներկայացումը:

– Նոր տարվան նվիրված Ձեր սիրելի երգը: 

– Ֆրենկ Սինատրայի «Have Yourself a Merry Little Christmas»-ը:

– Ֆիլմը:

– «Տանը միայնակը» եւ արդեն մեր «Mallորվածը» (ծիծաղում է,-հեղ.):

– Տոնական ուտելիքը։ 

– Ամեն տարի մայրիկիս պատրաստած սացիվին:




– Այցելած երկիրը:

– Ամանորը երկրից դուրս դեռ չեմ տոնել:

– Մինչեւ 2026-ը ի՞նչ եք ուզում հասցնել անել:  

– Պետք է հասցնեմ նվերներ գնել (ծիծաղում է,-հեղ.):

– 2025-ը Ձեզ համար մեկ բառով ինչպե՞ս կբնութագրեք:  

– Զտման տարի:

– Տոնի ամենակախարդական պահը Ձեզ համար:

– Երեխաների հավատը Ձմեռ պապիկին եւ սպասումը:

– Ի՞նչ կխնդրեք Ձմեռ պապից:  

– Շատ նվերներ, եւ ոչ միայն նյութական (ծիծաղում է,-հեղ.):

Զրույցը՝ Հասմիկ Բաբայանի
Լուսանկարները՝ Ռոզի Ավետիսովայի անձնական արխիվից






Leave a Comment