Հունվարի 1-ից առողջության ապահովագրության ներդրմանն ընդառաջ, անհրաժեշտ է գրանցված լինել «Արմեդ» հավելվածում․ ինչպե՞ս գրանցվել (ՎԻԴԵՈ)

Ինչպե՞ս գրանցվել «Արմեն» հավելվածում․ այն անհրաժեշտ է Առողջության համընդհանուր ապահովագրության ներդրմանն ընդառաջ․ ՎԻԴԵՈ

Հունվարի 1-ից առողջության ապահովագրության ներդրմանն ընդառաջ, անհրաժեշտ է գրանցված լինել «Արմեդ» հավելվածում․ ինչպե՞ս գրանցվել (ՎԻԴԵՈ)


ԵՐԵՎԱՎՆ, 24 դեկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ 2026 թվականի հունվարի 1-ից Առողջության համընդհանուր ապահովագրության ներդրմանն ընդառաջ, անհրաժեշտ է գրանցված լինել «Արմեդ» հավելվածում, հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։ 


Նախարարությունը տեսահոլովակ է ներկայացրել «Արմեդ» հավելվածում գրանցվելու կամ գաղտնաբառը վերականգնելու քայլերի մասին։    


ՀՀ-ում առողջության պարտադիր ապահովագրության համակարգի մասին


 2026 թվականին՝ առողջության համընդհանուր ապահովագրության համակարգին անցնելու առաջին փուլում (2026-2028), ապահովագրված կլինի 1.7 միլիոն ՀՀ բնակիչ։ Նրանց թվում են 18 տարեկանից փոքր և 65 տարեկանից բարձր անձինք, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձինք և սոցիալական նպաստներ ստացողները։ Այս անձանց համար պետությունը կծածկի ծախսերի 100%-ը։ Այս համակարգը կներառի նաև 190,000 աշխատող քաղաքացու, որոնց ամսական եկամուտը գերազանցում է 200,000 դրամը։ Առողջության ապահովագրության փաթեթի արժեքը կկազմի տարեկան 129,600 դրամ, որը կվճարվի ամսական։   


Ապահովագրությունը կծածկի ամենապահանջված ծառայությունները, այդ թվում՝ ամբուլատոր բուժօգնությունը, կլինիկա այցելությունները, ընտանեկան բժշկի այցելությունները, մասնագետների խորհրդատվությունները և տարեկան որոշակի քանակությամբ լաբորատոր հետազոտություններ։ Ծառայությունների ցանկը կընդլայնվի և կհստակեցվի՝ ներառելով որոշակի վիրաբուժական միջամտություններ, այդ թվում՝ ակնաբուժական (կատարկտ), սրտանոթային և այլն։ 


2026 թվականի բյուջեով առողջության ապահովագրության համակարգի ներդրման համար հատկացված է 127 միլիարդ դրամ։




Leave a Comment