«Ի դեպ»․ Փաշինյանի խոստովանությունը․ անխնա օգտագործում են

24 Դեկտեմբերի, 2025

Ի դեպ, Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանը շնորհավորել է գալիք սուրբ ծննդյան տոները և չի մոռացել տեղեկացնել, որ շռնդալից խառնվելու են Հայաստանում 2026 թվականին տեղի ունենալիք ընտրություններին։ Դեսպան Քոուլի այս հայտարարությունը բացառիկ չէր, ավելին, նա մի քիչ հետ ընկավ․ նրանից առաջ Հայաստանի ընտրություններում խառնվելու պատրաստակամություն հայտնել է Եվրամիությունը։ Ավելին, նրանք անգամ փող կտան՝ 12 մլն եվրո։

Ակնհայտ է, որ Հայաստանում սպասվող ընտրությունները մեծ հետաքրքրություն են առաջացնում արտաքին դերակատարների շրջանում, մեր հարևան և հատկապես՝ թշնամի երկրների շրջանում, ինչը միանշանակ հասկանալի է․ քանի որ այս ընտրություննրի ելքից է կախված՝ թվարկած երկրները կշարունակե՞ն Հայաստանում թելադրողի դիրքերում լինել, թե ոչ։

Նշվածներից յուրաքանչյուրն ունի իր ակնկալիքները և շահերը, որոնք ցանկանում է իրացնել ընտրություններից հետո։

Իսկ Հայաստանը, բացի այդ շահերի սպասարկումից, բացահայտորեն նաև օգնություն է խնդրում արտաքին կենտրոններից։ Ստացվում է, որ երկրի ներկայիս իշխանությունը պատրաստ է առաջ մղել բոլորի շահերը՝ բացի սեփական պետության կենսական շահերից։

Leave a Comment