Առանց սեփականության իրավունքի. Մայր Աթոռին հողեր տրամադրելու կարգը կփոխվի. օրենքի նախագիծ է մշակվել

Կառավարության դեկտեմբերի 25-ի նիստում օրակարգային է «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 1.2-րդ մասով սահմանված կարգավորման վերանայմանը, որպեսզի համապատասխան հողամասերը սեփականության իրավունքով տրամադրելու փոխարեն դրանք տրամադրվեն անհատույց օգտագործման իրավունքով:

«Հաշվի առնելով, որ ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածը վերաբերելի է պետության և համայնքների սեփականությանը պատկանող հողամասերը սեփականության իրավունքով անհատույց տրամադրելուն և օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 2.1-ին կետով արդեն իսկ նախատեսված է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին) առանց մրցույթի, անհատույց (մշտական) պետության և համայնքների սեփականությանը պատկանող հողերի անհատույց (մշտական) օգտագործման տրամադրում, ուստի նախագծով նախատեսվում է ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության 2001 թվականի մայիսի 2-ի հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 1.2-րդ մասը։

Ներկայումս ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 1.2-րդ մասով պետության և համայնքների սեփականության հողամասերը սեփականության իրավունքով անհատույց տրամադրվում են Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին)` եկեղեցիների և եկեղեցապատկան կառույցների շինարարության ու դրանց սպասարկման համար:

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին) առանց մրցույթի, անհատույց (մշտական) պետության և համայնքների սեփականության հողերի անհատույց սեփականության իրավունքով տրամադրելու փոխարեն տրամադրել անհատույց օգտագործման իրավունքով։

Օգտագործման տրամադրելը արդեն իսկ նախատեսված է օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 2.1-ին կետով։

Նախագծով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության 2001 թվականի մայիսի 2-ի հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 1.2-րդ մասը», ասվում է նախագծում։

Նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից:

Leave a Comment