Հերթական մանիպուլյացիան, հերթական «սենսացիան»՝ զրո փաստերով․ Շիրազ Մանուկյանց


Իշխանական ֆեյքերի քարոզչամեքենան հերթական անգամ բռնվել է կեղծիքի մեջ։

 

Medianews կայքը տարածում է ԿԵՂԾ տեղեկություն՝ իբր Սարգիս Կարապետյանի հարսանյաց հանդեսը տեղի է ունեցել Մոսկվայի «Սաֆիսա» հանդիսությունների սրահում, որը «պատկանում է» Թելման Իսմայիլովին։

 

 ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ՝

Մոսկվայի «Սաֆիսա» հանդիսությունների սրահի սեփականատերը «ՊՎՍ և ԻԱՄ» ընկերությունն է, որը պատկանում է՝

• Վաչագան Պետրոսովին — 70%

• Ազիկ Իլիշաևին — 30%

 

 2015-ին «Սաֆիսա»-ն վաճառվել է «Մետրոպոլիա» ներդրումային հիմնադրամին, իսկ հարսանյաց հանդեսը տեղի է ունեցել 2016-ին։

 

 Այսինքն՝ հերթական մանիպուլյացիան, հերթական «սենսացիան»՝ զրո փաստերով։

 

Հ.Գ.

Իշխանության անճարությունը ինչ աստիճանի է հասել, որ «հայրենասիրություն» են փնտրում հարսանյաց սրահներում…

Leave a Comment