Aurora News | Չնայած առկա մարտահրավերներին շարունակում ենք առաջ շարժվել. Պուտին

Չնայած առկա մարտահրավերներին, երկիրը շարունակում է առաջ շարժվել և զարգանալ։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:  

Նա նաև հայտնել է, որ հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները մնում են կայուն։

«Ազգային տնտեսության կառուցվածքը աստիճանաբար փոխվում է բարձր ավելացված արժեք ունեցող արդյունաբերությունների օգտին, իսկ գնաճը նվազում է», – ասել է Պուտինը։

Նա նշել է պատմականորեն ցածր գործազրկության մակարդակը։ Ռուսաստանի նախագահի խոսքով՝ Ռուսաստանի կառավարությունը հաջողությամբ հավասարակշռում է բյուջեն, ինչը ապահովում է պետության ֆինանսական համակարգի կայունությունը։

Դեկտեմբերի 19-ին Ռուսաստանի Կենտրոնական բանկի նախագահ Էլվիրա Նաբիուլինան հայտարարել է, որ 4% գնաճի նպատակին հասնելու ճանապարհի զգալի մասն ավարտվել է։ Նրա խոսքով՝ կայուն ցածր գնաճը «գերատեսական խնդիր չէ», այլ հավասարակշռված տնտեսական զարգացման բանալին։

Leave a Comment