ՏԿԵՆ-ը հայտարարել է «Ատոմային նոր էներգաբլոկի կառուցում» ընկերության գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի մրցույթ

ՏԿԵՆ-ը հայտարարել է  «Ատոմային նոր էներգաբլոկի կառուցում» ընկերության  գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի մրցույթ

ՀՀ կառավարության 2024թ. օգոստոսի 1-ի «Հայաստանի Հանրապետությունում նոր ատոմային էներգաբլոկի (էներգաբլոկների) կառուցման ծրագրի կառավարման նպատակով «Ատոմային նոր էներգաբլոկի կառուցում» փակ բաժնետիրական ընկերություն ստեղծելու մասին» №1198-Ն որոշման համաձայն նախատեսվում է ստեղծել «Ատոմային նոր էներգաբլոկի կառուցում» ՓԲԸ (այսուհետ՝ ընկերություն)։ Այս մասին հայտնում են ՏԿԵՆ-ից։

«Ընկերության գործադիր մարմնի ձևավորման գործընթացն իրականացնելու նպատակով հայտարարվում է Ընկերության գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու համար համապատասխան մասնագետի ներգրավում՝ մինչև Ընկերության գլխավոր տնօրենի թափուր պաշտոնում մրցույթի արդյունքում նշանակումը։

 Սկզբնական փուլում նախատեսվում է ձևավորել ընկերության գործադիր մարմին, ապահովել «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով ընկերության պետական գրանցումը, ինչպես նաև Ընկերության կանոնադրությամբ սահմանված գործառույթների իրականացումը:

 Ընկերության գործառույթները միտված են լինելու Հայաստանում նոր միջուկային էներգաբլոկի կառուցման հետ կապված համապատասխան կադրերով համալրմանը և վերջիններիս կարողությունների զարգացմանը, որպեսզի մասնագիտական եզրակացություն ներկայացվի ՀՀ կառավարությանը նոր միջուկային էներգաբլոկի կառուցման տեխնոլոգիայի ընտրության վերաբերյալ»,-ասված է հրապարակման մեջ:

 Ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնում համապատասխան մասնագետի ներգրավման համար պահանջվող տեղեկատվությունն՝ այստեղ

Leave a Comment