Փաշինյանի հետ հանդիպումը բոյկոտել են Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի ներկայացուցիչներից մի քանիսը: Նրա արդարացում հիշեցնող մենախոսությունը բռնապետի ելույթ են որակել դահլիճը լքած մեր հայրենակիցները: Նրանց վրդովեցրել է, որ փողոցային պայքարով իշխանության եկած Փաշինյանը փակ սրահներում է հանդիպել հայկական համայնքի հետ ու խուսափել է այցելել հայկական եկեղեցի՝ եկեղեցու դեմ արշավի վերաբերյալ հայերի քննադատությունը լսելու համար: