24 դեկտեմբերի 2025 – 14:36 AMT
PanARMENIAN.Net – 2025 թվականին Հայաստանը շարունակել է դիվանագիտական ներկայության ընդլայնումը՝ նոր հարաբերություններ հաստատելով ևս 3 երկրի հետ։
Մայիսի 14–ին դիվանագիտական հարաբերություններ են հաստատվել Սողոմոնի Կղզիների, օգոստոսի 31–ին՝ Պակիստանի, իսկ նոյեմբերի 12 – Լեսոտոյի հետ։
Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ ունի 186 երկրի հետ։
2025-ի մայիսին Պակիստանի վարչապետ Մուհամմադ Շահբազ Շարիֆը Լաչինում հայտարարել էր, թե, իբր «Ադրբեջանը ժամանակին հարձակման է ենթարկվել Հայաստանի կողմից» և որ «Թուրքիան ու Պակիստանը, սարի պես, կանգնեցին Ադրբեջանի կողքին»։