
Հարց է առաջանում՝ իսկ ի՞նչ գնով, կամ որքան իրական են այն խաղաղությունն ու բարգավաճումը, որի մասին Նիկոլն է խոսում:
Նիկոլի բերած «խաղաղության» արդյունքում, որի գինը, փաստորեն, դարձան հազարավոր զոհերն ու կործանված Արցախը, գլխավորապես բարգավաճելու են Թուրքիան և Ադրբեջանը: Հայաստանն ընդամենը դառնալու է միառժամանակ հանդուրժելի մի ինչ-որ կիսասուբյեկտ, որին թամբած են լինելու օսմաններն ու մերձկասպյան թաթարները: Բացի թուրքերից բարգավաճելու են նաև Նիկոլի գրպանային օլիգարխները, որոնք թուրք-ադրբեջանական ծագման ապրանքները խուրդելու են մեզ վրա իրենց ուզած գնով՝ անկախ դրանց տեսակից: Խաղաղ բարգավաճման ժամանակաշրջան ապրելու են մեկ էլ, իհարկե, ՔՊ-ականներն ու նրանց մանկլավիկները, որոնք, լափելով պետական փողերը, շարունակելու են հաստացնել իրենց որովայնի առաջնային պատը՝ Նիկոլի տակ հով լռվելով:
Հուսանք՝ 2026-ին օտարերկրյա ուժերին չի հաջողվի վերարտադրել Նիկոլին, քանի որ եթե դա տեղի ունեցավ, Հայաստանը մինչև հաջոդ ընտրություններ ուղղակի չի ձգի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: