Ռեալի նախկին ֆուտբոլիստը կարող է միավորվել Մոդրիչի հետ Միլանում — Armsport.am

Իսպանացի փորձառու պաշտպան Սերխիո Ռամոսը, որը այս ամիս հեռացել է «Մոնտերեյից», կարող է հայտնվել «Միլանում»։

Իտալական Repubblica պարբերականի հաղորդմամբ՝ իսպանացու գործակալը դիմել է «Միլանի» ղեկավարությանը՝ համագործակցության հնարավոր տարբերակները քննարկելու նպատակով։

«Միլանը» նախապես ցանկանում էր պայմանագիր կնքել մեկ այլ փորձառու պաշտպանի՝ Տիագո Սիլվայի հետ, սակայն բրազիլացին նախընտրեց «Պորտուն»։

Նշվում է, որ Սիլվային ձեռքից բաց թողնելուց հետո չի բացառվում, որ Մասիմիլիանո Ալեգրիի գլխավորած թիմը ավելի մեծ ջանքեր գործադրի, որպեսզի նման իրավիճակ չկրկնվի Սերխիո Ռամոսի դեպքում։

Leave a Comment