Ադրբեջանից Հայաստան բենզին ներկրած երկրորդ ընկերությունը պատկանում է Սամվել Ալեքսանյանի կնոջ՝ Շողերինա Մկրտչյանի եղբոր որդուն


Հասարակություն


Ադրբեջանից Հայաստան բենզին ներկրած երկրորդ ընկերությունը փոխկապակցված է հայտնի գործարար Սամվել Ալեքսանյանի հետ։ 

Ավելի վաղ NEWSPRESS.am-ը գրել էր, որ ադրբեջանական բենզին ներկրող երկրորդ ընկերության անունը «Շիշա ուորլդ» ՍՊԸ. ոը պատկանում է Սամվել Մկրտչյանին:

Factor.amը պարզել է, որ «Շիշա ուորլդ» ՍՊԸ-ի սեփականատեր Սամվել Մկրտչյանը Սամվել Ալեքսանյանի կնոջ՝ Շողերինա Մկրտչյանի եղբոր որդին է։ Ավելին՝ Սամվել Մկրտչյանը և Սամվել Ալեքսանյանի ու Շողերինա Մկրտչյանի որդիներից մեկը՝ Գրիգոր Ալեքսանյանը, գրանցված են Երևանի Հյուսիսային պողոտայում գտնվող նույն բնակարանում։

Ի դեպ, «Շիշա ուորլդ» ընկերության գործունեության ոլորտը ՊԵԿ-ում գրանցված է ոչ թե վառելիքի վաճառք կամ ներկրում, այլ՝ ծխախոտային արտադրատեսակների արտադրություն։


Ավելի վաղ Factor TV-ն հայտնել էր, որ ընկերությունը հիմնադրվել է 2022 թվականի դեկտեմբերի 20-ին։ Միակ բաժնետերը Սամվել Մկրտչյանն է։


Leave a Comment