Գաբրիելյան․ Առաջիկայում կներկայացնեմ կրկին ԱԺ պատգամավոր դառնալու մոտիվացիաս

Գաբրիելյան․ Առաջիկայում կներկայացնեմ կրկին ԱԺ պատգամավոր դառնալու մոտիվացիաս

24 դեկտեմբերի 2025 – 15:40 AMT

PanARMENIAN.Net – «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Վիլեն Գաբրիելյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ գրանցվել է կուսակցության համամասնական ցուցակում՝ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար։

Նա խոստացել է առաջիկայում ներկայացնել կրկին ԱԺ պատգամավոր դառնալու իր մոտիվացիան։

«Առաջիկայում այս հարթակում մանրամասն կներկայացնեմ կրկին Ազգային ժողովի պատգամավոր դառնալու թե՛ ընդհանուր քաղաքական առումով և թե՛ անձնական մոտիվացիաս որն է, այդ թվում՝ բուն պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի գործառույթի մասով, որում կրկին հավակնում եմ ներգրավվել:

Եղե՛ք զգոն, հավասարակշիռ, սառնասիրտ, ուժեղ, տոկուն»։

Գյումրիի ընտրությունների ժամանակ ոչ սթափ վիճակում հանրային վայրում հայտնվելուց հետո Վիլեն Գաբրիելյանը հրաժարվել էր Ազգային ժողովի պատգամավորի մանդատից։

Leave a Comment