Ռուսաստանը և Հայաստանը քննարկում են նոր ապրանքների մատակարարումը Ադրբեջանի միջոցով. Օվերչուկ


Միջազգային


Մոսկվան և Երևանը քննարկում են պարարտանյութերի Ադրբեջանի միջոցով մատակարարման հնարավորությունը։

Այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

Նա նաև ռուսական հացահատիկի առաջին խմբաքանակը Ադրբեջանի միջոցով Հայաստան տեղափոխելը անվանել է «կարևոր իրադարձություն»։

«Տեղի է ունեցել կարևոր իրադարձություն, մենք այն համարում ենք իսկապես նշանակալից.  ռուսական հացահատիկ տեղափոխող առաջին գնացքը անցավ Ադրբեջանի և Վրաստանի միջով դեպի Հայաստան։ Այսինքն՝ ավելի քան 30 տարվա ընթացքում առաջին անգամ և Հայաստանի և Ադրբեջանի անկախ գոյության սկզբից ի վեր առաջին անգամ անցավ հացահատիկ տեղափոխող առաջին գնացքը… Ապա անցավ ղազախական հացահատիկը։ Մենք նաև քննարկում ենք այս գիծը այլ տեսակի բեռներով՝ պարարտանյութերով բեռնելու հնարավորությունը», – ընդգծել է Օվերչուկը։

Նրա խոսքով՝ Մոսկվան և Երևանը քննարկում են երկկողմ մատակարարումների ընդլայնման հարցը՝ Հայաստանից ներմուծման միջոցով. «Խոսքը վերաբերում է Հայաստանից Ռուսաստան Ադրբեջանի միջոցով հակադարձ փոխադրումների ապահովմանը։ Սրանք բոլորն էլ զարգացումներ են, որոնք վերջերս անհավանական էին թվում»,-նշել է նա:

 


Leave a Comment