Ալիևը հայաթափված Ստեփանակերտում, այսպես կոչված, «Հաղթանակի զբոսայգի» է բացել

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևան հայաթափված ու էթնիկ զտման ենթարկված Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում մասնակցել են, այսպես կոչված, «Հաղթանակի զբոսայգու» բացմանը:

Այս տարվա փետրվարին Ալիևը դրել էր այգու հիմքը, որի ընդհանուր մակերեսը կազմում է 9 հեկտար:

Հաղորդվում է, որ այգու մուտքից մինչև «Հաղթական կամար» կառուցվել է 44 աստիճան: Կենտրոնական հատվածում տեղադրված հուշատախտակները պարունակում են Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքի մասին տեղեկատվություն:

Այս կառույցի բարձրությունը 44 մետր է, որը խորհրդանշում է պատերազմի օրերի քանակը: Շենքը բաղկացած է 10 հարկից: Իններորդ հարկում ստեղծվել է «Հաղթանակի պատկերասրահ» ցուցասրահ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a Comment