Լիբիայի Գլխավոր շտաբի պետի ինքնաթիռի բոլոր 8 ուղևորները զոհվել են. թուրքական ԶԼՄ-ներ

Լիբիայի Գլխավոր շտաբի պետի հետ ինքնաթիռում գտնվող բոլոր 8 ուղևորները զոհվել են, հայտարարել են Թուրքիայի իշխանամերձ ԶԼՄ-ները։ Դեպքի վայրում հայտնաբերվել են նաև ինքնաթիռի ինքնագրիչ սարքն ու «սև արկղը»։

Դեկտեմբերի 23-ին Անկարայի օդանավակայանից թռիչք կատարած մասնավոր բիզնես-ջեթը, որում գտնվում էր լիբիական պատվիրակությունը՝ Գլխավոր շտաբի պետ ալ-Հադդադի գլխավորությամբ, անհետացել էր ռադարներից։ Դրանից հետո Թուրքիայի ՆԳՆ-ն հայտնել էր ինքնաթիռի բեկորների հայտնաբերման մասին, իսկ լիբիական լրատվամիջոցները հայտարարել էին ավիավթարի հետևանքով Լիբիայի բարձրաստիճան զինվորականների զոհվելու մասին, ինչը հաստատել էր նաև երկրի վարչապետը։

Leave a Comment