Երևանում տղամարդը դանակի բազմաթիվ հարվածներով սպանել է նախկին կնոջը բնակարանը մաքրելու պահանջը մերժելու պատճառով

Երևանում ամուսինը դանակի բազմաթիվ հարվածներով սպանել է նախկին կնոջը, քանի որ վերջինս հրաժարվել է մաքրել բնակարանը

Երևանում տղամարդը դանակի բազմաթիվ հարվածներով սպանել է նախկին կնոջը բնակարանը մաքրելու պահանջը մերժելու պատճառով


ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ ՀՀ քննչական կոմիտեի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում 2025 թվականի նոյեմբերի 5-ին նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարված մեծածավալ վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում պարզվել և հիմնավորվել է, որ Վ․Կ․-ն, իր բնակարանը մաքրելու պահանջը մերժելու պատճառով, նախկին կնոջ՝ Ա․Հ․-ի հետ առաջացած վիճաբանության ընթացքում խոհանոցային դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր հատվածներին՝ սպանելով վերջինիս, հաղորդում է ՀՀ ՔԿ–ն։


Նախաքննության ընթացքում Վ․Կ․-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետով (մերձավոր ազգականի, զուգընկերոջ կամ նախկին զուգընկերոջ կողմից սպանությունը)։

Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը: 


Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:


Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։  


 


Leave a Comment