Արագածոտնի թեմը աղոթքի է կանչում հավատավոր ժողովրդին

24 Դեկտեմբերի, 2025

Սիրելի՛ քույրեր և եղբայրներն ի Քրիստոս, տեղեկացնում ենք ամենքիդ՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, դեկտեմբերի 25-ին, ժամը 19:00-ին, Արագածոտնի թեմի այս տարվա վերջին միասնական ժամերգությունը  կկատարվի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Ս. Վարդան և Ս.Հովհաննես Մկրտիչ մատուռ-մկրտարանում: Այս մասին հայտարարություն է տարածել Արագածոտնի Թեմը։

«Հայցում ենք ամենքիդ աղոթական ներկայությունը՝ աղոթելու Թեմակալ Առաջնորդ, մեր սիրելի հոգևոր ծնող՝ Մկրտիչ Սրբազանի, անազատության մեջ գտնվող բոլոր հոգևորականների, մեր ազատազրկված ու գերեվարված զավակների համար»,–ասված է հայտարարությունում։

Leave a Comment