Դմիտրիևը Մայամիի բանակցությունների մասին զեկուցել է Պուտինին. Պեսկով

Բաժանորդագրվել

Նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևն օրերս Մայամիում բանակցել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացի ու Դոնալդ Թրամփի փեսայի հետ։

ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի – Sputnik. Ռուսաստանի ուղիղ ներդրումների հիմնադրամի (ՌՈւՆՀ) ղեկավար Կիրիլ Դմիտրիևը Մայամի կատարած իր ուղևորության մասին զեկուցել է ՌԴ մախագահ Վլադիմիր Պուտինին։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Ռուսաստանի նախագահի՝ արտասահմանյան երկրների հետ ներդրումային և տնտեսական համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը անցած հանգստյան օրերին Մայամիում բանակցություններ է վարել ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆի և Դոնալդ Թրամփի փեսա Ջարեդ Քուշների հետ:

«Դմիտրիևն իր ուղևորության արդյունքները բոլոր նրբերանգներով զեկուցել է նախագահին։ Ըստ այդմ` մեր դիրքորոշումը կձևավորվի համաձայն այն տեղեկությունների, որոնք ստացել է պետության ղեկավարը, և առաջիկայում մեր շփումները կշարունակվեն այն խողովակներով, որոնք հիմա աշխատում են», – ասել է Պեսկովը։

Հիշեցնենք` ԱՄՆ վարչակազմն ուկրաինական կարգավորման պլան է մշակել։ Կրեմլը հայտարարել է, որ Ռուսաստանը բաց է բանակցությունների համար։

Ռուսաստանը շահագրգռված է ԱՄՆ-ի առաջարկների վրա լուրջ աշխատանքի հարցում. Պեսկով

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դեկտեմբերի 2-ին Կրեմլում ընդունել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆին և Դոնալդ Թրամփի փեսա Ջարեդ Քուշներին: ԱՄՆ ներկայացուցիչների այցը Ռուսաստան կապված էր Ուկրաինայի հարցով ամերիկյան խաղաղ ծրագրի քննարկման գործընթացի հետ։ Ինչպես հայտնել էր Պուտինը, ամերիկյան կողմը 27 կետերը բաժանել է 4 փաթեթի և առաջարկել է դրանք առանձին քննարկել:

Ռուսաստանն ուկրաինական ճգնաժամի համատեքստում մի շարք լուրջ հարցեր ունի ԱՄՆ–ին. Ռյաբկով

Leave a Comment