Փետրվարին ԱՄՆ չափազանց բարձրաստիճան պաշտոնյայի այց է սպասվում Հայաստան, գրել է քաղաքագետ Սուրեն Սարգսյանը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Նա չի բացառել, որ ֆորմալ առումով կարող է բացվել նաև Թրամփի ուղղին («Միջազգային խաղաղության և բարգավաճման համար Թրամփի ուղի» (TRIPP)):
Հաջորդ տարվա սկիզբը Հայաստանում չափազանց ակտիվ է լինելու ամերիկյան քաղաքականության իմպլեմենտացիայի տեսանկյունից։ Նա այս համատեքստում խոսել է ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինի հետկանչին։
«Այս ֆոնին առանձնահատուկ հետաքրքրություն են ներկայացնում դեսպանի հետկանչի վերաբերյալ տեղեկությունները։ Ինձ համար չափազանց կարևոր է հասկանալ՝ արդյոք դեսպանը կշարունակի պաշտոնավարել բարձրաստիճան պաշտոնյայի այցի ընթացքում, թե նրան կփոխարինի գործերի ժամանակավոր հավատարմատարը, քանի որ այսքան կարճ ժամանակահատվածում նոր դեսպանի նշանակման հավանականությունը գրեթե զրոյական է»,- հավելել է Սարգսյանը։
Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները ԱՄՆ-ի միջնորդությամբ հռչակագիր էին ստորագրել, որով նախատեսվում է ստեղծել Սյունիքով անցնող ճանապարհ, որն ապաշրջափակվելու է «Միջազգային խաղաղության և բարգավաճման համար Թրամփի ուղի» (TRIPP) ծրագրով։ Երթուղին պետք է Ադրբեջանը միացնի Նախիջևանին Հայաստանի հարավով և գտնվի ամերիկյան կոնսորցիումի կառավարման ներքո։
Օգոստոսի 12-ին ՀՀ ԱԳՆ-ն հրապարակել էր Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագիրը, որն օգոստոսի 9-ին Վաշինգտոնում նախաստորագրվել էր երկու երկրների արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի կողմից։
Կարդացեք նաև՝
ԱՄՆ միջանցքի նախագիծը Հայաստանին տալիս է ժամանակ, բայց ոչ երաշխիքներ․ Սուրեն Պարսյան
