Նույն հարցազրույցում նա նշել է, որ Ուկրաինայի խաղաղության գործընթացի մասնակիցները աշխատում են չորս վերջնական փաստաթղթերի վրա։ Դիվանագետի խոսքով՝ բանակցությունների սեղանին այժմ գտնվում են 20 կետից բաղկացած խաղաղության ծրագրի նախագիծը, ինչպես նաև բազմակողմ անվտանգության երաշխիքների և ԱՄՆ-ի կողմից հատուկ երաշխիքների վերաբերյալ փաստաթղթեր։ Չորրորդ փաստաթուղթը նվիրված է պատերազմից հետո տնտեսական վերականգնման և զարգացման ծրագրին։