Ռուսական զորքերը հարվածել են Զապորոժիեին. կան վիրավորներ, վնասել են բնակելիներ

Քաղաքականություն

24.12.2025 | 14:44

Ռուսական զորքերը դեկտեմբերի լույս 24-ի գիշերը հարվածել են Զապորոժիեին, որի հետևանքով վիրավորվել է չորս մարդ, հայտնել է Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ​​ծառայությունը, գրում է Current time-ը։

Տարածաշրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Իվան Ֆյոդորովի խոսքով՝ ռուսական ուժերն առնվազն երեք ավիահարված են հասցրել։ Վնասվել է առնվազն 13 բազմաբնակարան շենք, կոտրվել են պատուհանները, վնասվել պատշգամբներ։

Պայթյունի ալիքը մասամբ վնասել է հրշեջ կայանը, վարչական շենքերը, ուսումնական հաստատություն և տրանսպորտային միջոցները։

Ուկրաինայի ռազմաօդային ուժերի հրամանատարության տվյալներով՝ Ռուսաստանը դեկտեմբերի 24-ի գիշերը Ուկրաինայի վրա 116 անօդաչու թռչող սարքերով հարված է հասցրել։ Ըստ որոշ տեղեկությունների՝ Չեռնիգովի մարզի կարևորագույն ենթակառուցվածքները  թիրախավորվել են զգալի թվով անօդաչու թռչող սարքերով։ Ժամը 8:30-ի դրությամբ՝ հակաօդային պաշտպանության ուժերը խոցել էին 60 անօդաչու թռչող սարք։

Ուկրաինայի իշխանությունները և միջազգային կազմակերպությունները քաղաքացիական ենթակառուցվածքների և քաղաքացիական բնակչության վրա հարվածները որակում են որպես Ռուսաստանի կողմից կատարված ռազմական հանցագործություններ, մինչդեռ Ռուսաստանի իշխանությունները հերքում են դա՝ պնդելով, որ հարձակումներն ուղղված են եղել ռազմական թիրախներին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a Comment