Սպասեք նոր փոփոխությունների իմ բեմական անվան մեջ․ Արսեն Գրիգորյան (ՖՈՏՈ)

Դերասան, հաղորդավար, երգիչ Արսեն Գրիգորյանն իր բեմական անվան մեջ սպասվող փոփոխության մասին է հայտնել. ՖՈՏՈ  

Սպասեք նոր փոփոխությունների իմ բեմական անվան մեջ․ Արսեն Գրիգորյան (ՖՈՏՈ)


ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի․/Նովոստի-Արմենիա/․ Դերասան, հաղորդավար, երգիչ Արսեն Գրիգորյանն իր բեմական անվան մեջ սպասվող փոփոխության մասին է հայտնել։


«Սպասեք նոր փոփոխությունների իմ բեմական անվան մեջ»,- գրել է նա Instagram-ի իր էջում։


«2025-ին ես ունեցա երկու վիճակ․ կամ ինձ շատ լավ էի զգում, կամ՝ «ճանապարհին քնած էի»,-գրել է նա՝ հավելելով, որ անչափ երջանիկ է այն ամենի համար, ինչ տեղի է ունեցել իր հետ այս տարում։


«Երջանիկ եմ, որ և իմ, իսկ ամենակարևորը՝ ձեր կյանքում հայտնվեց Arsen G-ն։ Քանի՜ անգամ ենք միասին երգել ու պարել նոր երգերի ներքո, որքան ուրախություն ենք նվիրել միմյանց՝ դիտելով նոր տեսահոլովակներ»,-գրել է երգիչը՝ երախտագիտության զգացմամբ կիսվելով հետևորդների հետ։


«Պարզվում է՝ ես ամփոփում եմ տարին՝ չափելով իմ երջանկության մակարդակը։ Եվ ահա, անցնող տարում ես երջանիկ եմ եղել 100%՝ 365 օր անընդմեջ»,-գրել է Գրիգորյանը սոցցանցի իր էջում։


Որպես հետգրություն, նա շնորհավորել է գալիք Նոր տարվա կապակցությամբ։


 


Leave a Comment