Չարենցավանում ավարտվել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնությունը․ հայտնի են հաղթողները

Չարենցավանում ավարտվել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնությունը, հայտնի են բոլոր քաշային կարգերի հաղթողները, տեղեկացնում է ԿԳՄՍՆ-ն։ 

Ներկայացնում ենք առաջնության հաղթողներին.

  • 55 կգ քաշային կարգում հաղթել են Մանվել Խաչատրյանը (Գյումրի), Նորայր Հախոյանը (ՕՀՔ), Էդգար Պետրոսյանը (Ջրվեժ), Արմեն Գևորգյանը (ԲԿՄԱ):

  • 60 կգ քաշային կարգում հաղթել են Սուրեն Աղաջանյանը (Ն. Մուշեղյան/Էջմիածին), Արմեն Մելիքյանը (Ն. Մուշեղյան), Կարապետ Մանվելյանը (Գյումրի), Լևոն Ղազարյանը (ՕՀՔՀԱՕԿ):

  • 63 կգ քաշային կարգում հաղթել են Կարեն Ասլանյանը (Ն. Մուշեղյան), Հրաչյա Պողոսյանը (Սևան), Արմեն Սուքիասյանը (Ն. Մուշեղյան/ՕՀՔ):

  • 67 կգ քաշային կարգում հաղթել են Յուրա Հովեյանը (Գյումրի), Ռուբեն Միրանյանը (Դինամո), Դավիթ Մանուկյանը (Գյումրի), Էդգար Բաղրամյանը (ՕՀՔ/ Ն. Մուշեղյան):

  • 72 կգ քաշային կարգում հաղթել են Գասպար Տերտերյանը (ԲԿՄԱ), Աշոտ Խաչատրյանը (Ն. Մուշեղյան), Շանթ Խաչատրյանը (Ն. Մուշեղյան), Հայկ Մելիքյանը (Ն. Մուշեղյան):

  • 77 կգ քաշային կարգում հաղթել են Սամվել Տերտերյանը (Ն. Մուշեղյան/Էջմիածին), Արթուր Ամոյանը (Դինամո), Պետրոս Չալյանը (Գյումրի):

  • 82 կգ քաշային կարգում հաղթել են Սամվել Գրիգորյանը (ԲԿՄԱ), Մարտիկ Պետրոսյանը (ՕՀՔՀԱՕԿ), Վահե Հովհաննիսյանը (Գյումրի):

  • 87 կգ քաշային կարգում հաղթել են Գևորգ Թադևոսյանը (ԲԿՄԱ), Վիգեն Նազարյանը (ԲԿՄԱ), Յուրիկ Պետրոսյանը (ՕՀՔ/ Ն. Մուշեղյան):

  • 97 կգ քաշային կարգում հաղթել են Հայկ Խլոյանը (Ն. Մուշեղյան), Ռուբեն Գևորգյանը (Ն. Մուշեղյան/Մալաթիա), Գրիշա Ոսկանյանը (Գյումրի):

  • 130 կգ քաշային կարգում հաղթել են Ալբերտ Վարդանյանը, Ռազմիկ Քուրդյանը, Արամայիս Հարությունյանը:

Նշվում է, որ եզրափակիչ գոտեմարտին հետևել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը: Նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել մարզիկներին, մարզիչներին և մարզասերներին՝ նշելով, որ Հայաստանի համար ըմբշամարտը ոչ միայն հենակետային մարզաձև է, այլև նշանավորվում է փառահեղ մարզիկներով և համայնքով: Նա բարձր է գնահատել ՀՀ դրոշը տարիներ շարունակ բարձր պահելու համար, ինչը մեծ պատիվ և ձեռքբերում է երկրի համար: Նախարարի տեղակալը շնորհավորել և պարգևատրել է հաղթող մարզիկներին:

Leave a Comment