Հայտնաբերվել է լիբիական պատվիրակության՝ Թուրքիայում կործանված ինքնաթիռի սև արկղը

https://arm.sputniknews.ru/20251224/hajtnabervel-e-libiakan-patvirakutjan-turqiajum-kvortsanvats-inqnatiri-sev-arkghy-97199986.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2025

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Найден черный ящик разбившегося в Турции самолета с ливийской делегацией

Sputnik Արմենիա

Найден черный ящик разбившегося в Турции самолета с ливийской делегацией

2025-12-24T13:47+0400

true

PT2M03S

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/18/97198537_86:0:771:514_1920x0_80_0_0_20fde9b006a1eb04ebcdf23795eb0499.jpg

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

լիբիա, տեսանյութեր, видео, ինքնաթիռ, թուրքիա, անկարա, ավիավթար

լիբիա, տեսանյութեր, видео, ինքնաթիռ, թուրքիա, անկարա, ավիավթար

Բաժանորդագրվել

Լիբիայի բանակի գլխավոր շտաբի պետը և նրան ուղեկցողները մահացել են Անկարայից մեկնելուց անմիջապես հետո ինքնաթիռի կործանման հետևանքով:

ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի – Sputnik. Մասնագետները հայտնաբերել են Թուրքիայի Անկարա նահանգում լիբիական պատվիրակության կործանված ինքնաթիռի սև արկղը: Այս մասին հայտնել է Թուրքիայի ՆԳ նախարար Ալի Երլիքայան։

«Ինքնաթիռի սև արկղը և ինքնագրիչները հայտնաբերվել են, հույս ունենք հնարավորինս արագ վերծանել դրանք և հասկանալ վթարի պատճառը», – ճեպազրույցի ժամանակ հայտարարել է նա:

Տրիպոլիում տեղակայված Լիբիայի ազգային միասնության կառավարության ղեկավար Աբդել Համիդ Դբեյբայի խոսքով՝ Լիբիայի բանակի գլխավոր շտաբի պետ Մուհամեդ Ալ-Հադդադը և նրան ուղեկցողները մահացել են Անկարայից օդ բարձրանալուց անմիջապես հետո ռադարներից անհետացած ինքնաթիռի կործանման հետևանքով: Անկարայի դատախազությունը սկսել է միջադեպի հետաքննությունը։

Ինքնաթիռում եղել է 5 մարդ, այդ թվում՝ Լիբիայի բանակի գլխավոր շտաբի պետ Ալ-Հադդադը։ Լիբիական ԶԼՄ-ների տվյալներով՝ մյուս ուղևորները ևս բարձրաստիճան զինվորականներ էին։

Լիբիայի վարչապետ Աբդել Համիդ Դբեյբան հայտարարել է, որ աղետը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Անկարա կատարած պաշտոնական այցից հետո լիբիական պատվիրակությունը վերադառնում էր երկիր: Նա հինգ զինվորականի զոհվելը «մեծ կորուստ» է անվանել Լիբիայի համար։

Ինչպես նշում է AP գործակալությունը, Մուհամեդ Ալ-Հադդադը զբաղեցրել է Լիբիայի արևմտյան հատվածի ուժերի գլխավոր հրամանատարի պաշտոնը և առանցքային դեր է խաղացել պառակտված լիբիական բանակի միավորման գործում:

Leave a Comment