Թբիլիսյան խճուղում տեղի ունեցած 3 ավտոմեքենայի բախման հետևանքով կան տուժածներ

Դեկտեմբերի 24-ին Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղում տեղի ունեցած 3 ավտոմեքենայի բախման հետևանքով կան տուժածներ, հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։ 

Գերատեսչությունը վթարի մասին ահազանգն ստացել է ժամը 08։13-ին։ Պարզվել է, որ բախվել են Mercedes-Benz և Daewoo մակնիշների ավտոմեքենաները, Daewoo-ն դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել կայանված Tesla-ին։

Նշվում է, որ Daewoo-ի ուղևորը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։ Փրկարարները հոսանքազրկել են Mercedes-Benz և Daewoo մակնիշի ավտոմեքենաները, մեկ ուղևորի դուրս բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնությանը․ տուժածը ևս հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

Leave a Comment