Փետրվարին սպասվում է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցը Հայաստան


Միջազգային


Հաջորդ տարվա սկիզբը Հայաստանում չափազանց ակտիվ է լինելու ամերիկյան քաղաքականության իմպլեմենտացիայի տեսանկյունից, գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։

«Իմ տեղեկություններով սպասվում է չափազանց բարձրաստիճան պաշտոնյայի այց՝ փետրվարին։ Չեմ բացառում, որ ֆորմալ առումով կարող է բացվել նաև Թրամփի ուղղին։

Այս ֆոնին առանձնահատուկ հետաքրքրություն են ներկայացնում դեսպանի հետկանչի վերաբերյալ տեղեկությունները։ Ինձ համար չափազանց կարևոր է հասկանալ՝ արդյո՞ք դեսպանը կշարունակի պաշտոնավարել բարձրաստիճան պաշտոնյայի այցի ընթացքում, թե՞ նրան կփոխարինի գործերի ժամանակավոր հավատարմատարը, քանի որ այսքան կարճ ժամանակահատվածում նոր դեսպանի նշանակման հավանականությունը գրեթե զրոյական է։

Հիշեցնեմ, որ Հայաստանում երբևէ ամենաբարձրաստիճան ամերիկացի պաշտոնյան եղել է Ներկայացուցիչների Պալատի խոսնակը և Պետքարտուղարը», – գրել է նա:

Լրագրող Ժիրայր Ոսկանյանն էլ նշել է, որ, ըստ տեղեկությունների, 2026-ի փետրվարին Հայաստան կայցելի ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը․

«Մեղրիում սպասվում է «Թրիփի» հիմնարկեքի արարողությունը»:


Leave a Comment