Հաջորդ տարվա աշնանը ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն 46 համայնքներում. Վահագն Հովակիմյան

24 Դեկտեմբերի, 2025

Հաջորդ տարվա աշնանը մենք ՏԻՄ մեծ ընտրություններ ունենք. այս պահին 46 համայնքներում սպասվում են ընտրություններ։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 24–ին, տարեկան ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը:

Նա թվարկեց, մասնավորապես, այն մարզկենտրոնները, որտեղ տեղի են ունենալու ՏԻՄ ընտրություններ. «Արտաշատ, Աշտարակ, Արմավիր, Գավառ, Վանաձոր, Հրազդան, Կապան, Եղեգնաձոր և Իջևան։  Ըստ էության բացառությամբ Գյումրիի, բոլոր մյուս մարզկենտրոններում կլինեն ընտրություններ»,-ասաց նա։

Վահագն հովակիմյանը թվարկեց նաև բոլոր այն համայնքները, որտեղ տեղի են ունենալու ընտրություններ՝ Ապարան, Արարատ, Մասիս, Արաքս, Մեծամոր, Բաղրամյան, Մարտունի, Սևան, Վարդենիս, Թումանյան, Սպիտակ, Ստեփանավան, Փամբակ, Աբովյան, Գառնի, Ծաղկաձոր, Նայիրի, Նոր Հաճն, Ախուրյան, Ամասիա, Աշոցք, Արթիկ, գորիս, Մեղրի, Տաթև, Տեղ, Վայք, Ջերմուկ, Դիլիջան և Նոյեմբերյան։ Այս բոլոր համայնքներում համամասնական ընտրակարգով ընտրություններ են տեղի ունենալու։

2026–ին ՏԻՄ ընտրությունների համար երեք օր ենք սահմանել՝ սեպտեմբերի վերջին կիրակին՝ 27-ին, հոկտեմբերի վերջին կիրակին՝ 25-ին, նոյեմբերի վերջին կիրակին՝ 29-ին։

Հիշեցնենք, որ ՏԻՄ ընտրություններ մեծամասնական կարգով կանցկացվեն միայն այն համայնքներում, որոնք բնակեցված են ազգային փոքրամասնություններով, ինչպես օրինակ Լերմոնտովո, Ֆիալետովո, Ֆերիկ, Շամիրամ, Արևուտ, Արզնի և այլն

Leave a Comment