24 դեկտեմբերի 2025 – 12:17 AMT
PanARMENIAN.Net – Հանրապետության տարածքում` դեկտեմբերի 24-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 26-ի ցերեկը, 27-ի գիշերը, 28-ի ցերեկը առանձին շրջաններում, 27-ի ցերեկը, 28-ի գիշերը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտում ձյան տեսքով։
Քամին արևմտյան՝ 2-5մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Երևանում՝ դեկտեմբերի 24-26-ին, 27-ի գիշերը, 28-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 27-ի ցերեկը, 28-ի գիշերը սպասվում են տեղումներ, բարձրադիր գոտում ձյան տեսքով։ Գիշերային ժամերին մայրաքաղաքում սպասվում է մինչև -6 աստիճան, իսկ ցերեկը՝ +6․․․+7։