24 դեկտեմբերի 2025 – 12:27 AMT
PanARMENIAN.Net – Ադրբեջանից Հայաստան բենզին ներկրած երկրորդ ընկերությունը եղել է «Շիշա ուորլդ» ՍՊԸ-ն։ Այդ մասին հայտնել են Պետական եկամուտների կոմիտեից, տեղեկացնում է Factor.am-ը։
Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի համաձայն, ընկերությունը հիմնադրվել է 2022 թվականի դեկտեմբերի 20-ին։ Միակ բաժնետերը Սամվել Մկրտչյանն է։
Նշվում է, որ ընկերության հետ կապ հաստատել չի հաջողվել։
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ադրբեջանական բենզին ներկրող մյուս ընկերությունը «Մեգա Թրեյդն» է, որը ՀՀ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր, գործարար Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Սիլ կոնցեռնի» կազմում է։
«Մեգա Թրեյդն» Ադրբեջանից 600 տոննա բենզին է ներկրել։ Ընդհանուր ՀՀ է ներմուծվել 22 վագոն բենզին։ Սուքիասյանների «Մեգա Թրեյդ» ընկերությանը պատկանող «Ran oil» բենզալցակայաններում երեկվանից լիտրը 430 դրամով արդեն վաճառվում է ադրբեջանական «Պրեմիում» տեսակի բենզինը։