24 դեկտեմբերի 2025 – 12:43 AMT
PanARMENIAN.Net – ՀՀ-ում Միացյալ Նահանգների դեսպանությունը տեղեկացրել է, որ ԱՄՆ-ում նշվող տոների պատճառով դեսպանատունը դեկտեմբերի 24-ին, 25-ին և 26-ին փակ է լինելու։
Տարածված հաղորդագրության համաձայն՝ նշված օրերին դեսպանատանը ծառայություններ չեն մատուցվելու, իսկ քաղաքացիների ընդունելությունը ժամանակավորապես դադարեցվել է։
Դեսպանության աշխատանքը վերսկսվելու է դեկտեմբերի 29-ից։