26-ամյա Բրուքլին Բեքհեմը, որը գրեթե մեկ տարի չի շփվում իր ծնողների՝ Դևիդի և Վիկտորիայի հետ, արգելափակել է նրանց Instagram-ում: Նրա կրտսեր եղբայրը՝ Քրուզը, հրապարակայնորեն հայտարարել է այդ մասին։
Քրուզ Բեքհեմը իր Stories բաժնում հրապարակել է Daily Mail-ի հոդվածի սքրինշոթ՝ պնդելով, որ Վիկտորիան և Դևիդը դադարեցրել են իրենց ավագ որդուն՝ Բրուքլինին հետևելը Instagram-ում: Զույգի կրտսեր որդին սա անվանել է «սխալ» և հավելել, որ Բրուքլինը պարզապես արգելափակել է իր ծնողներին և իրեն։
«Իմ մայրիկն ու հայրիկը երբեք չէին դադարեցնի իրենց որդուն հետևելը: Եկեք ճիշտ հասկանանք: Նրանք արթնացան և պարզեցին, որ արգելափակված են… ինչպես ես», – գրել է 20-ամյա Քրուզը։
Հիշեցնենք, որ Վիկտորիա և Դևիդ Բեքհեմները, ինչպես նաև նրանց կրտսեր երեխաները՝ 23-ամյա Ռոմեոն, Քրուզը և 14-ամյա Հարփերը, տարեսկզբից չեն շփվել զույգի առաջնեկի՝ Բրուքլին Բեքհեմի և նրա կնոջ՝ Նիկոլա Պելցի հետ (ով հարսանիքից առաջ արդեն կոնֆլիկտ էր ունեցել իր հայտնի սկեսուրի հետ):


