63-ամյա երգիչ Գրիգորի Լեպսը հանրությանը ներկայացել է իր 19-ամյա հարսնացուի՝ Ավրորա Կիբայի հետ։ Զույգը մասնակցել է Մարիամ Տիլյաևայի նոր շոուի մեկնարկին նվիրված երեկույթին, որտեղ Կիբան առաջին հյուրն էր։
Ավրորա Կիբան միջոցառմանը ժամանել է վարդագույն՝ ծաղկային ասեղնագործությամբ թափանցիկ կիսաշրջազգեստով, որը համադրված էր շորտի և բաց ուսերով բլուզի հետ։ Նա իր հանդերձանքը լրացրել է կարճ սպիտակ մորթյա վերարկուով և արծաթագույն Chanel կլաչով։ Լեպսը նույնպես ընտրել է վարդագույն և մանուշակագույն հանդերձանք։ Զույգը պապարացիների համար լուսանկարվել է ձեռք ձեռքի բռնած։
Հիշեցնենք, որ Գրիգորի Լեպսի և Լոնդոնի քոլեջի ուսանողուհի Ավրորա Կիբայի (ով նաև իր ընկերների դուստրն է) սիրավեպի մասին առաջին անգամ հրապարակվեց անցյալ ամռանը. նրանք միասին մասնակցեցին Muz-TV մրցանակաբաշխությանը, և երգիչը նույն ժամանակ հայտարարեց իր նշանադրության մասին։








