Մենք շփվում ենք հասարակության հետ ոչ թե խոստումներ տալու, այլ առկա խնդիրները բացահայտելու, լուծումներ գտնելու և մեր ծրագիրը միասին քննարկելու նպատակով: Այս մասին հարցազրույցի ընթացքում ասել է «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը:
«Այս տարվա ընթացքում եղել ենք ՀՀ բոլոր մարզերում, այցելել խոշոր քաղաքներ, ինչպես նաև եղել սահմանամերձ բնակավայրերում»,- նշել է Սարգսյանը: