Հաղորդավարներ՝ Տիգրան Հարությունյան և Լուսինե Մուրադյան: Հյուր՝ «Մանթաշյանց» գործարարների ակումբի համահիմնադիր նախագահ, «Բիզնեսի անատոմիա» գրքի հեղինակ Վահրամ Միրաքյան:
Թեմա՝ կայացել է «Բիզնեսի անատոմիա» գրքի շնորհանդեսը: Գիրքը ստեղծման երկար ճանապարհ է անցել․ ուսումնասիրվել են բիզնեսի կառուցվածքային առանձնահատկությունները: Այն ընթերցողին ներկայացվում է որպես հստակ և գործնական ուղեցույց՝ նախատեսված թե՛ գործող, թե՛ ապագա գործարարների համար։ Գիրքը հեղինակի անցած ճանապարհի ամփոփումն է:
Ինչպես նաև՝ օրվա տեղեկատվական բլոկը.
- Օրվա լրահոս,
- Եղանակի կանխատեսում,
- Քաղաքի խցանումների վիճակ,
- Տարադրամի փոխարժեքներ,
- Զվարթնոց օդանավակայանի թռիչքների ժամանակացույց,
- Լավագույն երաժշտական ընտրանի,
- Եվ, իհարկե, անմիջական կապ ռադիոլսողների հետ: