Մոսկվայում մահապարտը ինքնաշեն սարք է պայթեցրել. կան զոհեր և վիրավորներ

Մոսկվայի Ելեցկայա փողոցում ինքնաշեն  սարքի պայթյունի հետևանքով զոհվել են Ճանապարհային պարեկային ծառայության  երկու աշխատակիցներ։

Հաղորդվել է նաև, որ դեպքի վայրից շտապօգնության մեքենայով տեղափոխվել են ևս երկու վիրավոր ճանապարհային ոստիկանության աշխատակիցներ։

Մոսկվայում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհված երրորդ անձի ինքնությունը պարզվել է։

Ռուսական լրատվամիջոցները հայտնում են, որ պայթյունն իրականացրել է մի տղամարդ. նա ինքնաշեն պայթուցիկ սարքը պայթեցրել է ոստիկանների մոտ։

Ժամը 1:30-ի սահմաններում երկու ճանապարհային ոստիկանության աշխատակիցներ ոստիկանական մեքենայի մոտ կասկածելի տղամարդու են նկատել։ Երբ նրանք մոտեցել են նրան զննելու, տղամարդը սարքը պայթեցրել է։ Ե՛վ ոստիկանները, և՛ կասկածյալը մահացել են դեպքի վայրում։

Leave a Comment