ՌԴ նախագահ Վլադիմիր պուտինը Մոսկավայում ընդունել է Սիրայի արտաքին գործերի նախարար Ասաադ Հասան ալ-Շաիբանին և պաշտպանության նախարար Մուրհաֆ Աբու Կասրային։ Այս մասին հաղորդում սիրական պետական SANA գործակալությունը։
Կողմերը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք քաղաքական, ռազմական և տնտեսական հարցեր, հատուկ շեշտը դնելով ռազմական արդյունաբերության ոլորտում ռազմավարական համագործակցության վրա։
Հանդիպման ընթացքում երկու կողմերն էլ քննարկել են ռազմական և տեխնիկական գործընկերության զարգացման ուղիները։
Մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային և միջազգային զարգացումների վերաբերյալ՝ ընդգծելով Դամասկոսի և Մոսկվայի միջև միջազգային ֆորումներում քաղաքական և դիվանագիտական համակարգման շարունակականության կարևորությունը։ Նրանք վերահաստատել են միջազգային իրավունքը հարգելու անհրաժեշտությունը և մերժել են պետությունների ներքին գործերին արտաքին միջամտության բոլոր ձևերը։
Պուտինը վերահաստատել է Ռուսաստանի անսասան աջակցությունը Սիրիային՝ ընդգծելով Սիրիայի միասնության, տարածքային ամբողջականության և լիակատար ինքնիշխանության պահպանման կարևորությունը, ինչպես նաև մերժելով երկիրը մասնատելուն կամ նրա անկախ ազգային որոշումը խաթարելուն ուղղված ցանկացած նախագիծ:
Մոսկվան դատապարտել է Իսրայելի կողմից Սիրիայի տարածքի կրկնվող խախտումները՝ դրանք որակելով որպես տարածաշրջանային անվտանգության և կայունության ուղղակի սպառնալիք:
