Համաշխարհային բանկի Գործադիր տնօրենների խորհուրդը հաստատել է 250 մլն դոլարի ֆինանսավորում՝ աջակցելու «Հայաստանում բնակարանային աջակցության և հիփոթեքային շուկայի զարգացման ծրագրին»։ Այս գործառնության նպատակն է ապահովել մատչելի բնակարանային հասանելիությունը փախստական ընտանիքների համար և ամրապնդել երկրի բնակարանային և հիփոթեքային համակարգերը։ Ֆինանսավորման փաթեթը ներառում է երկու դրամաշնորհ. «Արտոնյալ ֆինանսավորման գլոբալ հիմնադրամի» (Global Concessional Financing Facility (GCFF))՝ 24,4 մլն դոլարի չափով, և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի ավելցուկային ֆինանսավորմամբ «Կենսունակ մոլորակ հիմնադրամի» կողմից՝ 10 մլն դոլարի չափով։ «Այս ծրագրի հիմնական նպատակն է աջակցել հայ ընտանիքներին երկարաժամկետ բնակարանային պայմանների ձեռք բերման հարցում, ինչպես նաև նպաստել երկրի բնակարանային շուկայի կայունացմանն ու ոլորտի տնտեսական ցուցանիշների բարելավմանը», – […]