Նույնիսկ փաշինյանականները լավ գիտեն, թե ինչի են մարդիկ տասնյակներով կալանավորվում․ Տիգրան Աբրահամյան



Սիսական ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի նկատմամբ իշխանության հետապնդումներն անիմաստ է քննարկել իրավապահներ-դատական համակարգ համատեքստում:

Սա այն շարունակվող շղթայի շրջանակներում են, որի պատճառով բազմաթիվ անձինք` բարձրաստիճան հոգևորականներից, պատգամավորներից, քաղաքապետներից մինչև մեդիայի ներկայացուցիչներ ճաղերի հետևում են:

Ո՞վ է իրավական հետք փնտրում այս գործերում: Նույնիսկ փաշինյանականները լավ գիտեն, թե ինչի են մարդիկ տասնյակներով կալանավորվում:

Կա խնդիր իշխանությունն ԱՄԵՆ ԳՆՈՎ պահելու ու դրա ճանապարհն ռեժիմը բացառապես թշնամության, բռնության և ազատազրկումների ճանապարհով է տեսնում:

Ազատությո՛ւն Աշոտ Մինասյանին և քաղաքական հետապնդման ենթարկվող մեր մյուս հայրենակիցներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment