
«Մայր Հայաստան» կուսակցության անդամ Սոնա Աղեկյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով․ «Ավան վարչական շրջանի Ծարավ Աղբյուր թաղամասում հասարակական տրանսպորտի սպասարկումը գտնվում է խայտառակ և կյանքի համար վտանգավոր վիճակում։
«Բարեփոխված» համարվող տրանսպորտային միջոցները չեն ապահովում քաղաքացիների անվտանգ երթևեկությունը, փոխարենն առաջացնում են մշտական վախ, անվստահություն և վտանգ։
Քաղաքացիները տրանսպորտից օգտվելիս ոչ թե վստահում են համակարգին, այլ բառացիորեն խաչակնքվում են՝ հուսալով, որ երթուղին կավարտվի առանց ողբերգության…»։
Աղբյուրը` Սոնա Աղեկյան