Թբիլիսյան խճուղում բախվել են Mercedes-Benz և Daewoo ավտոմեքենաները, վերջինս էլ բախվել է կայանած Tesla-ին

Դեկտեմբերի 24-ին՝ ժամը 08։13-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, կան արգելափակված քաղաքացիներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են Mercedes-Benz և Daewoo մակնիշների ավտոմեքենաները, Daewoo մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել կայանած Tesla մակնիշի ավտոմեքենային. կան տուժածներ։

Daewoo մակնիշի ավտոմեքենայի ուղևորը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

Փրկարարները հոսանքազրկել են Mercedes-Benz և Daewoo մակնիշի ավտոմեքենաները, մեկ ուղևորի դուրս բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնությանը․ տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

Leave a Comment